4.04.2026
Ռուսաստանյան գործոնը շարունակելու է ազդել ՀՀ տնտեսական և սոցիալական իրողությունների վրա
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն կայուն զարգացման լավ օրինակ է, ՀՀ համար ԵԱՏՄ-ին անդամությունը շահավետ է և օգտակար

Հայաստանը իր տնտեսական գործընկերների շարքում ունի հարգանք և վստահություն: Սրանք շատ թանկ կատեգորիաներ են, որոնց հասնելու համար տարիների, նույնիսկ տասնամյակների աշխատանք է պետք: Այս մասին "ԵԱՏՄ-ի տասնամյակը և Հայաստանի տնտեսությունը. 2024 թվականի առաջին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները" թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:


Նրա խոսքով, հարկ է, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրեն տնտեսական գործընկերների շրջանում Հայաստանի վարկը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ.


"Պահպանելով ու զարգացնելով տնտեսական գործունեության ոլորտում ավանդական գործընկերների հետ կապերը, լրջագույն խնդիր է զարգացնել նոր կապեր և նոր ուղղություններ ժամանակավոր գործոններից ու պատահականություններից մեր տնտեսական օրգանիզմը առավելագույնս ապահովագրելու համար",- ասաց նա:


Արամ Սաֆարյանը վստահ է՝ ԵԱՏՄ-ն տալիս է կայուն զարգացման լավ օրինակ, իսկ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամությունը շահավետ է և օգտակար: Այս իրողությունը Հայաստանի քաղաքական և հասարակական ուժերի շրջանում, կարծես, այլևս կասկածի տակ չի դրվում և անհարկի չի շահարկվում:


Կարևոր է նաև ընդգծել, որ մեր անվանի տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, մանրամասն վերլուծելով աշխարհր ամենատարբեր հեղինակավոր կազմակերպությունների և վարկանիշային հաստատությունների կանխատեսումները, արել է հերթական համարձակ կանխատեսումն այն մասին, որ 2024թ. արդյունքով հնարավոր է Հայաստանի տնտեսության աճ 8,5% և նույնիսկ ավելի: Նկատի ունենալով, որ վերջին տարիներին նրա բոլոր կանխատեսումները իրականացել են, այս եզրահանգումը պետք է որ հետաքրքրություն առաջացնի լրատվամիջոցների և փորձագետների շրջանում:

Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար