27.11.2024
Ադրբեջանը մինչ այսօր մոտ 60 զորավարժություն է արել, ինչու՞ Հայաստանը դրա մասին չի խոսում
prev Նախորդ նորություն

ԱՆ-ը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է

Առողջապահության նախարարությունը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է: Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:


Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկությունը բացակայում էմ, միակ լուրը


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում «Ազատություն» ռադիոկայանի թողարկած ռեպորտաժն է։ Ռեպորտաժին նախորդող և հաջորդող որևէ այլ տեղեկություն չկա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղեկությունը հանրությանը հասանելի է դարձել լրագրողի նախաձեռնությամբ։ Նույնն է թե, առողջապահության նախարարությունը փորձել է թաքուն պահել, բայց չի ստացվել։


Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։


Զգոնությունը բարձրացնելը ամենևին կապ չունի խուճապ տարածելու հետ, հենց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ որպես հիվանդության կանխարգելման միջոց, կարևորում է հանրային իրազեկման դերը և հորդորում կիրառել մոծակների դեմ դռների և պատուհանների ցանցեր, օգտագործել միջատներին վանող անհատական միջոցներ, կրել բաց գույնի հագուստ (երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ) և այլն։


Առողջապահության նախարարությունը պարտավոր է պարզաբանել․


• Ե՞րբ է հիվանդության կասկածով առաջին հիվանդը դիմել բուժօգնության,


• Ե՞րբ է ախտորոշվել հիվանդությունը և ի՞նչ մեթոդով (միայն կլինիկական, թե նաև լաբորատոր),


• Ինչու՞ է գրանցված դեպքերի մասին տեղեկությունը պահվել թաքուն և չի իրականացվել հանրային իրազեկում՝ այդպիսով վտանգելով հասարակությանը,


• Ինչպիսի՞ն է հիվանդության աշխարհագրությունը, կա՞ն մարզեր, որտեղ ավելի շատ դեպքեր են արձանագրվել և որտեղ հասարակությունը պետք է լինի ավելի զգոն։


Իրազեկ և պաշտխանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյան