24.11.2024
Մեր այսօրվա հավաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մինչ այսօր մոտ 60 զորավարժություն է արել, ինչու՞ Հայաստանը դրա մասին չի խոսում

Երեկվանից Ադրբեջանը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում մի շարք տելեգրամյան ալիքներով գրելով՝ «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի»։ Այս հրապարակման մեջ մատնանշում են Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի տարածքում կառուցվող զորամասը։ Այդ հրապարակումներից հետո երկու անգամ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Մեկը տարածվեց երեկ երեկոյան, մյուսը՝ այսօր առավոտյան։


Այս քարոզչական արշավը ու ապատեղեկատվական գրոհները շարունակվում են մոտ մեկ ամիս, բայց ՀՀ ՊՆ-ն միայն զբաղված է դրանք ժխտելով, իսկ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի մասին հայտարարություններ չի անում, որ հստակ քաղաքական գնահատական հնչեցնի։ Ադրբեջանը դեռևս տրամադրություններ է շոշափում, և միակ բանը, որ տեսնում է այն է, որ Հայաստանի ղեկավարությունը բացի հեծանիվի ու խաշլամայի մասին քննարկումներից այլ բանի ունակ չէ․․․Մինչդեռ կոմպետենտ ղեկավարման պարագայում Ադրբեջանի ամեն քայլ կարելի էր ուղղել իր դեմ։ Զուտ մի օրինակ՝ Ադրբեջանը մինչ այսօր մոտ 60 համատեղ ու անհատական զորավարժություն է արել, ինչու՞ հայկական կողմը երբեք դրա մասին չի խոսում։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան