Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում են
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին:
Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում հաղթեց մրցակցին ժամկետից շուտ՝ 9-0 հաշվով, մարտը տևեց 4 րոպե 16 վայրկյան։
Մարզիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Նույն օրը Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ հաղթեց 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենին։
Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում է: