11.09.2024
Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով
prev Նախորդ նորություն

"Արթուր և Արցախ". Արթուր Գրիգորյանի տարեդարձը` Երգի պետական թատրոնի բեմում

Հուլիսի 31-ին կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի տարեդարձը Երգի պետական թատրոնում նշանավորվել է առանձնահատուկ ջերմությամբ։ Նրա իսկ հիմնադրած թատրոնի բեմին ,,Արցախի ձայներ,, նախագիծը՝ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ, համերգ-երկխոսություն է ունեցել՝ ,,Արթուր և Արցախ,, խորագրով։ Այն ինքնատիպ մի ձոն էր սիրելի հայրենակցի ու մեծն կոմպոզիտորի հիշատակին։


Արցախի ձայնների երգիչները, որ 19 տարի առաջ իրենց ստեղծագործական մեկնարկն ազդարարել են նույն հասցեում, հիշելու և պատմելու շատ բան ունեին։ Անկեղծ ու մտերմիկ զրույցներով ընդմիջվող համերգին հնչել են Արթուր Գրիգորյանի սիրված ու հանրահայտ ստեղծագործությունները, որոնք միշտ հատուկ տրամադրություն ու հպարտություն են պարգևել հանդիսատեսին, այսօր նաև ցավ են պատճառում՝ չդադարելով, սակայն ներշնչել հույս ու լույս։ Կոմպոզիտորը իր ծննդավայրին նվիրված երգերում անվերապահ սիրո բանաձևումն ուներ, երբեմն էլ նաև մարգարեանում էր գալիք օրերի մասով։

Արցախի ձայների երեք սերունդը, Երգի պետական թատրոնի երգիչները, ինչպես նաև կոմպոզիտորի թոռը՝ Կայան, այդ օրն ասես խոստում ունեին՝ իրենց կատարումներով պահել այն հարուստ ժառանգությունը, որն Արթուր Գրիգորյանն է կտակել։ Նրա կյանքի խրատներն ու բեմական դասերը լավագույնս են սերտել, ինչի վառ դրսևորումն օրվա փայլուն համերգային ծրագիրն էր, որի կայացմանը մեծապես նպաստել են Արցախի ձայներից Արամ Մուսայելյանը` համերգի բեմադրող ռեժիսոր, հաղորդավար Թամարա Պետրոսյանը, ոճային ձևավորող Օքսաննա Բաբուրյանը, և, իհարկե, դուստրը` Մանե Գրիգորյանը` թատրոնի լավագույն ավանդույթների պահպանողն ու շարունակողը։


Կոմպոզիտորի տարեդարձին նվիրված համերգին ներկա էին նրա ընտանիքը, ընկերներն ու մտերիմները՝ Արցախից ու Հայաստանից։

ՌԴ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր