22.04.2025
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։


Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։


Նրա խոսքով, երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր կան, որոնք հաջողությամբ լուծվում են։ Որպես օրինակ նա մատնանշել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը և նշել, որ եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։

Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռեւս լուծված չէ. Օսկանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան