25.11.2024
Գագիկ Բաղունցը կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին
prev Նախորդ նորություն

Կրիպտոարժույթների և բաժնետոմսերի գների կտրուկ անկում. ի՞նչ սպասել

Կրիպտոարժույթների և բաժնետոմսերի գների կտրուկ անկումը վերջին մի քանի օրվա ընթացքում պայմանավորված է մակրոտնտեսական և կրիպտոարժույթներին հատուկ գործոնների համադրությամբ, թեև առաջինն այս պահին կարող է ավելի ազդեցիկ համարվել։ Մակրոտնտեսական տեսանկյունից Ուոլ Սթրիթում անցած շաբաթը նշանավորվել է զգալի անկայունությամբ: Հիմնական ինդեքսները և ֆոնդային բորսայի ֆյուչերսները կտրուկ անկում են գրանցել շաբաթվա վերջին աճող աճող մտավախությունների պատճառով:

Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը հայտարարել է, որ այդ մտահոգությունները սրվել են ուրբաթ օրը ԱՄՆ-ի` աշխատատեղերի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել տնտեսական աճի կայունության հետ կապված։ Բացի դրանից, աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությունը նպաստել է շուկայի անորոշությանը և անկայունությանը: Դիտարկելով կոնկրետ կրիպտոարժույթները` կարելի է արձանագրել, որ անկման մտավախությունների պատճառով առաջացած ընդհանուր շուկայական վաճառքը հանգեցրել է կապիտալի վերաբաշխման՝ խուսափելու թվային արժույթները ներառած բարձր ռիսկային ակտիվներից:

Այս շարժումը խթանվել է ԱՄՆ նախագահական մրցավազքի վերջին փոփոխություններով, որոնք շուկայի որոշ մասնակիցներ համարում են ավելի քիչ բարենպաստ կրիպտոարժույթների համար: Հարկ է իմանալ, որ կրիպտո շուկայում ամառային ամիսները, տարվա մյուս ժամանակահատվածների համեմատ, սովորաբար ավելի դանդաղ են, ու դրսևորվում է ցածր եկամտաբերություն: Հնարավոր է, որ սեզոնային այս դինամիկան նույնպես իր դերն է ունենում:

Չնայած նշված մարտահրավերներին, մենք դա չենք համարում որպես կրիպտո շուկայի երկարաժամկետ բացասական միտման նշան: Ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը պետք է բարելավի ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարը: Ավելին, քանի դեռ նախագահական ընտրությունները առջևում են, շուկայի տատանումների զգալի ներուժն առկա է: Քանի որ ընտրությունները մոտենում են, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք շուկայի ազդեցությունը երկու ուղղություններով, քանի որ թեկնածուները ճշգրտում են իրենց դիրքորոշումները նաև կրիպտոարժույթների վերաբերյալ: