25.11.2024
Freedom House. ՀՀ-ն «մասամբ ազատ» երկիր է
prev Նախորդ նորություն

Սվիտալսկին գոհ է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությունից

Եվրամիությունը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա կարծիքով, ՀՀ կառավարությունն իր օրակարգում կարևոր տեղ է հատկացնում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդունվել են մի շարք նախաձեռնություններ, քայլեր մշակվել:

«Կարեն Կարապետյանի կառավարությունը հստակ նշել է, թե ինչ կարևորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ վարչապետն անձամբ դրա դեմ պայքարում բավականին քննադատող կեցվածք է ընդունել: Կոռուպցիան համաշխարհային խնդիր է և միայն Հայաստանը չէ, որ բախվում է դրան: Բայց կան երկրներ, որ արդյունավետ պայքարում են դրա դեմ, իսկ որոշները՝ ոչ»,- ասել է դեսպանը:

Սվիտալսկին տեղեկացրել է, որ ԵՄ-ն արդեն Հայաստանին տրամադրել է 15 մնլ եվրո և հավաստիացրեց, որ պատրաստ է շարունակել աջակցությունն այս ուղղությամբ: Սվիտալսկին նաև ողջունել է ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի ընդունումը.

«Տնտեսական աճի ու երկրի կայուն զարգացման հույսերը չեն կարող իրականացվել առանց կոռուպցիայի դեմ պայքարի»,- հավելել է նա: