25.11.2024
Մամուլի տեսություն. Կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, վարչապետը չի խնայի անգամ յուրայիններին
prev Նախորդ նորություն

Freedom House. ՀՀ-ն «մասամբ ազատ» երկիր է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» ամենամյա զեկույցը, որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում 2016-ին։

Երկրները դասակարգված են երեք խմբով` ազատ, մասամբ ազատ և անազատ, հիմք է ընդունվել «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:

Զեկույցում Հայաստանը, ինչպես և 2015-ին, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր:

Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 33 միջինացված միավորով: Զեկույցի հեղինակները թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի դեպքում ժողովրդավարական հետընթացի որևէ միտում չեն արձանագրել:

Ադրբեջանին վերաբերող հատվածում հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը սահմանադրական հանրաքվեի միջոցով մեծացրել է իր ավտորիտար իշխանությունը, իսկ հանրաքվեն էլ տեղի է ունեցել իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության պայմաններում:

Թուրքիան «մասամբ ազատ» երկրների ցանկում է, սակայն թե քաղաքացիական և թե քաղաքական ազատությունների մասով երկրում արձանագրված են լուրջ հետընթացներ: