26.11.2024
ՀՀ-ն նոր դեսպան ունի
prev Նախորդ նորություն

«365 օր Աննա Քալաշյանի հետ». կենսագրական ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին

Պարուհի Աննա Քալաշյանը 2024-ին տոնում է ծննդյան 30-ամյակը և ստեղծագործական գործունեության քսանամյակը։ Պարուհին հոբելյանները նշելու է «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ, որը կներկայացնի արտիստի անցած ուղին։


Կենսագրական ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին։


Նշենք, որ Աննա Քալաշյանն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է «Բարեկամություն» համույթից, շարունակել Inter Dance պարային համույթում, որտեղ նա աշխատել է որպես գլխավոր փորձավարուհի։ Տիրապետելով պարարվեստի տարբեր ժանրերին՝ նա դարձրել է անզուգական արվեստագետ, որին հաջողվում է բեմական կախարդանք ստեղծել։

Լինելով բալետմայստեր Հայաստանի պարի պետական անսամբլում և «Կադանս» պարախմբում՝ կարողացել է սեղմ ժամանակում բարձրացնել իրենից տարիքով մեծ և փոքր արտիստների թե’ կատարողական տեխնիկան, թե’ բեմական ոճաբանությունը իր բոլոր բացառիկություններով, իսկ իր խորեոգրաֆիան միշտ աչքի է ընկել վարպետությամբ և յուրահատկությամբ։ Աննա Քալաշյանի անունը մշտապես զարդարում է լավագույն բեմերը, և նրա ստեղծած «Քալաշյան» պարարվեստի դպրոցը դառնում է նոր սերունդների ներշնչանքի աղբյուր։


Աննա Քալաշյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում բարձր է պահել պարի նշաձողը՝ թողնելով անմոռանալի հետք բոլոր սերունդների համար։