25.11.2024
Փաշինյանը ժամանեց Թեհրան. նա կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն նոր դեսպան ունի

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է հրամանագրի մեջ։