26.11.2024
Կառավարությունն ու ՀԱՕԿ-ը պետք է ՕԽ կազմակերպիչներից պահանջեն ներողություն խնդրել
prev Նախորդ նորություն

Քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից. Տիգրան Ավինյան

Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել:


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում կայանած մեքենաներից ազատվելու և մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին:

«Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն տեսանելի է, բայց պետք է շարունակական լինի և քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից»,-շեշտել է քաղաքապետը: