26.11.2024
Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ու ՀԱՕԿ-ը պետք է ՕԽ կազմակերպիչներից պահանջեն ներողություն խնդրել

Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարտավոր են Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպիչներից պահանջել ներողություն խնդրել քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորելու եւ Աստվածորդու` Հիսուսի կերպարը ծաղրելու փորձի համար։

Ի վերջո մենք ենք առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակել եւ հաճախ ենք այս մասին բարձրաձայնում։ Հիմա եկել է կոնկրետ քայլ անելու ժամանակը։

Եթե այսպես չվարվենք, ապա մի օր Տերը մեզ ասելու է` հիվանդ էի եւ ինձ այցի չեկաք, բանտում էի եւ ինձ տեսության չեկաք։


ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան