23.04.2025
ՀՀ-ի և Հունաստանի ՊՆ-ների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է. Գարինիս
prev Նախորդ նորություն

Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված. Բագրատ Սրբազան

Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն: Այս մասին երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:


Նրա խոսքով՝ քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է՝ այստեղ ադրբեջանցի չե՛ս տեսնի։


"Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։ Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք",- շեշտել է Սրբազանը։


Հաջորդ հանդիպումը Բագրատ Սրբազանը հրավիրել է հինգշաբթի օրը:


 

Բնակիչերի անվտանգությունը հնարավոր է, եթե բացառենք Ադրբեջանի զինծառայողների ներկայությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար