30.04.2025
Հայաստանում կանցկացվի համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան. ԿԳՄՍՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանն ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։

Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին, և երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

ՀՀ դեսպանն ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը։

Յաննիս Պապագեորգիուն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները Հունաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն և նշել է Սալոնիկում հայ համայնքի դարավոր ներկայությունը և կարևոր դերակատարությունը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող մի շարք նախաձեռնություններ։

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը