5.04.2026
Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանցկացվի համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:


Օլիմպիադան կանցկացվի Հայաստանում օգոստոսի 15-ից՝ 5 օր տևողությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից:


Բացի հիմնական մրցույթներից՝ կանցկացվեն նաև բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):


Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները:


Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (կցվում է) և մինչև 2024 թ. օգոստոսի 4-ն այն ուղարկել [email protected] և/կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին:


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին. էլհասցե՝ [email protected], հեռ.՝ +374 (10) 599-647:


 

ՀՀ դեսպանն ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար