26.11.2024
Նիդերլանդները կարևորում են ՀՀ-ի փոխգործակցության խորացումը. Սխոուֆը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ՀՀ ԱԳՆ ՝ Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:


«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- մեկնաբանել է Անի Բադալյանը։