24.11.2024
Որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար
prev Նախորդ նորություն

Բաքուն ձգտում է ստեղծել տպավորություն, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումները

Բաքվի բարբարոսական վարչախումբը վերաբացել է իր դեսպանատուն կոչեցյալը Թեհրանում։


Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ձգտում է այս իրադարձությունը կապել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրության հետ՝ փորձելով դա ներկայացնել, իբր, «ադրբեջանցի» նախագահի իշխանության գալու հետ առնչվող դեպք։


Իրականում սա պարզագույն խաբեություն է, քանի որ նախ՝ Մասուդ Փեզեշքիանն Ատրպատականից սերող իրանցի է, այլ ոչ թե «ադրբեջանցի», երկրորդը՝ դատելով իրանական լրատվադաշտից, որոշումը կայացվել էր դեռևս հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսի իշխանության օրոք և երրորդը՝ Իրանի նորընտիր նախագահը դեռևս չի ստանձնել պաշտոնը, ինչը տեղի կունենա երդմնակալությունից հետո միայն։


Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչության Նման մեքենայությունն ունի երկու նպատակ՝ իբր, վերասնուցելու Իրանի նորընտիր նախագահի՝ «ադրբեջանցի» լինելու մասին հյուսված և արդեն իսկ հօդս ցնդած առասպելը ներքին ադրբեջանական լսարանի համար և նույն «լծակով» ճնշում բանեցնելու Հայաստանի վրա՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումները։


Ակնհայտ է, որ Իրանում այս առումով ոչինչ էլ չի փոխվել, որովհետև դեսպանատունը 2023թ. հունվարին փակել էր ոչ թե իրանական, այլ ադրբեջանական կողմը և հենց վերջինս էլ այժմ վերաբացում է դա, իսկ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից դեպի Հայաստան եկող ազդակները ոչ մի փոփոխության մասին չեն խոսում։


Իրանագետ Վարդան Ոսկանյան