23.11.2024
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անհագստացնել Բաքվին
prev Նախորդ նորություն

ՀՀ-Ադրբեջան սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կուլիսային փուլում է

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:

ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:

Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:

Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան