23.11.2024
ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ ստանալը դժվարացել է․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անհագստացնել Բաքվին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լինել Բաքվի բարբարոսական վարչախմբի համար։


Լիբանանյան «Հիզբալլահի» գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը, մասնավորապես, շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին Իսրայելի դեմ պայքարում։


Բանն այն է, որ Իրանի կողմից առաջնորդվող դիմադրության առանցքի մաս է դիտարկվում նաև արհեստածին Ադրբեջանում գործող շիայական «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժումը», որն առավել հայտնի է «Հուսեյնականներ» անվանումով, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է։


Իրանագետ Վարդան Ոսկանյան