25.11.2024
ՀՀ ԶՈՒ-ն շատ մարտունակ է, բայց առկա մարտահրավերների պարագայում դա բավարար չէ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Էրդողանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

Ստամբուլի Սուրբ Փրկիչ Հիվանդանոցի Հոգաբարձության Ատենապետ եւ համայնքային հաստատություններում միացյալ հարթակի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հունվարի 18-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը՝ հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել է նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը: Հիշեցնենք, Պոլսո Հայոց պատրիարքարանը հոկտեմբերին հայտարարել էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել էր պատրիարքարանի պաշտոնական էջում:

Էրդողանը շեշտել է, որ թուրքական իշխանությունները դեռևս 1863թ.-ին ընդունված Հայոց սահմանադրությամբ փաստացի թույլատրել են պատրիարքի անկախ ընտրությունները։ Նա նշել է, որ ներկայում ընտրությունների ուշացումը «պատրիարքարանի բացթողումն է»:

«Մենք ցանկացանք, որ ձեր սեփական կանոնները դուք ինքներդ մշակեք: Այո՛, ընտրությունների հետ կապված ուշացում կա, բայց դա ձեր կողմից բխող ուշացում է: Գարնանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն հենց ավարտվի՝ կզբաղվենք պատրիարքի ընտրությունների հարցով», - հայտարարել է Էրդողանը:

Աղբյուրը նշում է, որ Շիրինօղլուի քայլը դրական արձագանք չի գտել Ստամբուլի հայ համայնքի զգալի հատվածի կողմից, որոնք նշում են, որ Շիրինօղլուն հայ համայնքի անունից հայտարարություններ անելու և պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հանդիպումներ անցկացնելու հարցում իրավասու անձ չէ: