25.11.2024
Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի «առուն չորացնելու» ակնա՞րկ արեց
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈՒ-ն շատ մարտունակ է, բայց առկա մարտահրավերների պարագայում դա բավարար չէ. ՊՆ

Հայաստանի առջև առկա մարտահրավերների պարագայում արզապես մարտունակ զինված ուժերը բավարար չեն, մենք պետք է ունենանք ռազմավարական խնդիր լուծելու ունակ, շատ ամուր ԶՈՒ, որոնք ոչ թե ուղղակի ուժեղ են, այլ գոնե տարածաշրջանում ուժեղագույնն են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Եթե մենք դրան չձգտնեք, մենք ժամանակի մեջ կարող ենք խնդիր ունենալ: Մեր զինված ուժեը շատ մարտունակ են, շատ արհեստավարժ են, մեր զինված ուժերում ծառայում են մարդիկ, ովքեր ունեն հարուստ փորձ և իրենց փորձը անփոխարինելի է, բայց մենք պետք է միշտ նայենք առաջ , ԶՈՒ-ն միշտ պետք է զարգանան ավելի արագ, քան իրադարձությունները նրանց շուրջ: Հետևաբար ունենք շատ անելիքներ»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ դաշնակից Ռուսաստանը աշխարհում համարվում է մրցունակ զինատեսակներ արտադրող երկիր, Հայաստանը շարունակում է գնել ռուսական արտադրության այն զինատեսակները, որոնք մեզ պետք են և ունենք առավելություն որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ ներքին գներով զենք ձեռք բերելու համար:

Նախարարը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեն արդեն հաստատված է և դրանում նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում:

«Մենք մեծ ճանապարհ ենք անցել սպայական անձնակազմի աշխատավարձերի վերանայման առումով, բայց ակնհայտորեն դա բավարար չէ ու հնարավոր է հետո արվեն քայլեր այս ուղղությամբ», - ասաց Վիգեն Սարգսյանը։