1.08.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք»
prev Նախորդ նորություն

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթեր

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին:


«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը:


Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:


Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի ՀՀ դիմադրողականությունը եւ անվտանգությունը:


Զրուցակիցները խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական եւ էներգետիկ համագործակցության խորացման ու առաջիկա ծրագրերի մասին:

ՄԻՊ-ը Գյումրիում այցելել է երեխաների խնամքի կենտրոններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան