20.04.2025
Երբեք մեր շարժումը չի կարող լինել քաղաքական. Բագրատ Սրբազանի հիմնական թեզերը
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին:


Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին:


Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահին են ներկայացրել ներկայումս տարվող ընթացիկ աշխատանքները, առաջիկա նախագծերն ու ընթացիկ խնդիրները:


Խորհրդակցության ընթացքում կարևորվել են բարձր տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ինչպես տեղային, այնպես էլ համապետական նշանակության ոլորտներում և ուղղություններում:


Քննարկվել են բարձրտեխնոլոգիական և հարակից ոլորտներում հայաստանյան ներուժի լիարժեք իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և միջոցառումների կյանքի կոչման վերաբերյալ հարցեր:


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև «ՋիԷնՍի-Ալֆա» (OVIO) հեռահաղորդակցական կազմակերպության կողմից սույն թվականի մայիսին գործարկված Հայաստանում ամենահզոր տվյալների մշակման կենտրոն:


«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կենտրոնում և ծանոթացել վերջինիս հնարավորություններին։


Տվյալների կենտրոնը կառուցված է միջազգային հեղինակավոր TIER III ստանդարտին համապատասխան, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։


Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում:


 

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար