24.11.2024
Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի
prev Նախորդ նորություն

Ի վերջո, տարածաշրջանում ո՞ւմ իրական դաշնակիցն է ԱՄՆ-ն՝ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի

Երեկ ԱՄՆ-ի եվրոպական զորքերի հրամանատարությունն Ադրբեջանի հայասպան զինված ուժերին հղել է հետևյալ եղբայրական ողջույնը. «Երջանիկ Զինված Ուժերի օր քեզ, Ադրբեջան: Մենք ողջունում ենք ձեր ռազմական ներդրումը տարածաշրջանային կայունության և մեր ուժեղ գործընկերության մեջ»։


Իրականում, ճիշտ այսպես էլ հենց գնահատում է Արցախի հայաթափումը պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես «ռազմական ներդրում տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Ադրբեջան ուժեղ գործընկերության մեջ»։ Միայն թե մեր վճարովի «վերլուծաբաններն» այսպիսի մանրուքները կշրջանցեն ու կշարունակեն գովերգել ԱՄՆ/Արևմուտքի հետ մեռելածին «ռազմավարական հարաբերությունների» հաստատումը։

Բայց նա, ով պահպանել է վերլուծելու կարողությունն ու մի փոքր էլ ազգասեր է, կհասկանա, թե տարածաշրջանում ում իրական դաշնակիցն է ԱՄՆ-ն՝ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի։

Քաղաքագետ Արմեն Այվազյան