24.11.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական ուղին. Ջուլհակյան
prev Նախորդ նորություն

Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին:


Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում: Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է:


Զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին վերաբերող հարցեր: