27.04.2025
Մայիսին ՀՀ-ում աշխատատեղերի թվաքանակը կազմել է 752.260
prev Նախորդ նորություն

Ի՞նչ հարցեր են քննարկել փոխվարչապետն ու ՄԱԿ մշտական համակարգողը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փախստականների կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի կառույցների հետ ձևավորված համակարգման ձևաչափի նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների վնասների գնահատման և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման օրակարգին, այդ թվում՝ Հայաստանի կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցեր:

Ո՞րն է գործադուլ անող Վարչական դատարանի աշխատակիցների պահանջը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար