23.11.2024
Փաշինյանի աշխատակազմի առաջարկը Ալիևին
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ դեմքով հանդես կգա «քոչարյանասերժական» ընդդիմությունը. ԱԺ նախագահի հարցումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է զարմացնել:


Նա մեկ ամբիոնից կոչ է անում պահպանել կոռեկտություն և անգամ կուսակիցներին է նկատողություն անում, մեկ այնպիսի հարցումներ հրաարակում Տելեգրամի իր ալիքում, որ կասկածի տեղիք է տալիս՝ արդյո՞ք չեն կոտրել ԱԺ նախագահի էջը և նրա անունից նման հրապարակում արել:

Մեզ մնում է հուսալ, որ հենց այդպես էլ եղել է, քանզի մի քիչ հարիր չէ երկրի երկրորդ դեմքին նման հայտարարությունները: Իսկ մինչ այդ մեր ընթերցողին ներկայացնենք այդ հարցումը, որ հրապարակել է Ալեն Սիմոնյանը.


«Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ և «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ում դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»


Արման Թաթոյան


Լևոն Քոչարյան


Հայկ Մարության


Անդրանիկ Թևանյան


Արշակ Կարապետյան


Սամվել Շահրամանյան


Բագրատ Գալստանյան


Այլ