23.11.2024
Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը
prev Նախորդ նորություն

Իրավիճակի ողջ աղետը նրանում է, որ ոչ մեկ չգիտի՝ ինչ է կուլիսներում պայմանավորվել ՔՊ-ն

Երբ քպ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում:

Այն, ինչ արեց քպ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:

Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որը վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:

Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան