14.12.2024
Սևակ Միքայելյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները մնում են: Իսկ կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշումը»,- ասել է նա։


Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։

«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կլինի՝ լինել կազմակերպության մաս, թե ոչ»,- ասաց նա։