ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի հունիսի 19-ի N 585-Ա որոշմամբ Սևակ Միքայելյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Ծնվել է 1984թ., 20 օգոստոսի, Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, ք․Թալին:
2024թ․ հունիսի 19-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2020-2024 թթ․՝ ՀՀ կենտրոնական բանկ, Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն, ղեկավարի տեղակալ
2011թ․-ից մինչ օրս՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարան, դասախոս
2022թ․-ից մինչ օրս՝ EDUX կրթական ակադեմիա, դասախոս
2015-2018թթ․՝ ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, դասախոս
2014-2020թթ․՝ ՀՀ կենտրոնական բանկ, Շուկայական վարվելակերպի կարգավորման և վերահսկողության կոորդինատոր
2007-2014թթ․՝ ՀՀ կենտրոնական բանկ, Սպառողների շահերի պաշտպանության և շուկայական վարվելակերպի բաժին, Ֆինանսական համակարգի կարգավորման և զարգացման վարչություն, վերլուծաբան (կրտսեր-առաջատար)
2007թ․՝ ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի զարգացման բաժին, Ֆինանսական համակարգի կարգավորման և վերլուծությունների վարչություն, հետազոտող
2010-2015թթ․՝ Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամ, դասախոս