24.11.2024
ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Արևմուտքն է դրդել Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքն է դրդել Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


«Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- ասել է նա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։


Գալուզինի խոսքով, անկախ նրանից, թե ինչ են խոստացել արևմուտքցիները, ովքեր Հայաստանի իշխանություններին դրդել են «սառեցնել» մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանք չկա։