23.04.2025
Արևմուտքն է դրդել Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ե՞րբ տեղի կունենա Երևան-Բաթումի-Երևան գնացքի առաջին չվերթը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին:


Նշվում է, որ գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։


Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում – www.railway.am:


2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12% - ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։


 

Սուրեն Պապիկյանը ստորագրել է CAESAR հաուբիցների գնման պայմանագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար