23.04.2025
Պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում. ՀԱԿ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հերթական բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան

ԱՄՆ հերթական բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան:


ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին: Այցի շրջանակում նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։


Նշվում է, որ այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ԱՄՆ մտադրությունը։


Պետքարտուղարի տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան և Փենսիլվանիան ներկայացնող նահանգային և տեղական պաշտոնյաների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքային և պետական ​​դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիկեանը, ով ղեկավարում է Պետդեպարտամենտի նոր ենթազգային դիվանագիտության թիմը, և Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:


 


 

Խոշտանգվում է. Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի պաշտպանները դիմել են ՄԱԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան