24.11.2024
Տեղեկացնեմ Գալստանյանին՝ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ-ին. Արշակյան
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները

Ոստիկանությունը հատուկ տարհանման մեքենաներով հեռացնում է Բաղրամյան պողոտայում կայանված ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Սրբազան շարժման տելեգրամյան ալիքը:


"Պարեկային ծառայությունը նույնիսկ չի զգուշացրել քաղաքացիներին, որ իրենց մեքենաները տեղափոխվելու են այլ վայր: Բաղրամյանում կայանված մեքենաների մի մասը պատկանում է ցուցարարներին, որոնք այս պահին էլ գտնվում են իրենց մեքենաների մոտ:


Թե ինչու է ոստիկանությունը որոշել նման գործողություն իրականացնել, դեռևս հայտնի չէ: Կա վարկած, որ ժամը 15:00-ին սպասվող հավաքին ընդառաջ նրանք պատրաստում են հատուկ տեխնիկա բերել Բաղրամյան փողոց",- ասված է հաղորդագրության մեջ:


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտվանից ԱԺ-ում է, քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը: