25.11.2024
Ձեր նարատիվը, թե այս փաստաթղթի ընդունումը կլուծեր բոլոր խնդիրները, խաբեություն է. ՔՊ-ական
prev Նախորդ նորություն

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Միրզոյան

Հայաստանի և ԱՄՆ-ի ընդլայնված գործընկերությունը, ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գոծընթացին՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար:


Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցոթյուններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: Դա լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որը առաջ է քաշվել մեր Կառավարության կողմից»,- ասաց Միրզոյանը: