17.10.2025
Պապոյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Կասիսը քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունները

Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։


Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։


Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։

Փաշինյանն ու Մոդին ընդգծել են համագործակցության հետագա զարգացման կարևորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան