29.09.2024
Ո՞վ կամ ի՞նչը կտա իրավիճակի հանգուցալուծման բանալին
prev Նախորդ նորություն

«Տերյան մշակութային կենտրոն»-ը «Europa Nostra Awards» մրցանակաբաշխության մրցանակակիր

«Տերյան մշակութային կենտրոն»-ը՝ Եվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա («Europa Nostra Awards») մրցանակաբաշխության մրցանակակիր:


Եվրոպական հանձնաժողովը (European Commission) և Եվրոպա Նոստրան (Europa Nostra) հայտարարել են 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակակիրների թեկնածուների անունները: Այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակներից մեկը շնորհվել է Հայաստանից «Տերյան մշակութային կենտրոն»-ին՝ «Ստեղծարար Դրախտ - Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգում։ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու համար ստեղծվել է ուսուցողական միջոցառումների լայն շրջանակ՝ կյանքի նոր պայմաններին հարմարվելու, միմյանց աջակցելու և խնդիրները լուծելու համար:


Հայաստանի և սփյուռքի հայրենակիցներին խնդրում ենք քվեարկել առցանց https://vote.europanostra.org/՝ «Տերյան մշակութային կենտրոն»-ի օգտին, որպեսզի վերջինս դառնա 2024 թվականի Հանրության ընտրության մրցանակի (Public Choice Award) հաղթողն ու ստանա դրամական պարգև նույնպես: Դուք կարող եք քվեարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը։


Առաջին անգամ նման հեղինակավոր հարթակում կներկայացվի տեսանյութ, որտեղ կցուցադրվի Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը, կորուսյալ հայրենքի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կբարձրաձայնվեն հայերին վերաբերող խնդիրների մասին:

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ պաշտոնյան քննարկել են անհանդուրժողականության մթնոլորտը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին