21.11.2024
EUMA ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
prev Նախորդ նորություն

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։


Նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։


Միջոցառման մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը։


Զորահանդեսից հետո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: