Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի. այս մասին հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։
Հորդառատ անձրներից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ՆԳՆ-ից հայտնեցին, որ Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն: Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն:
Հայտնի է, որ այսօրվանից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը: