24.11.2024
Ըստ ԶԼՄ-ների` Փաշինյանի ուղերձից վերջին պահին կարևոր կետեր են հեռացվել
prev Նախորդ նորություն

Դեբեդը դուրս է եկել հունից` ավերելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Դեբեդ գետի վարարած ջրերը մայիսի 25-ի գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Այդ մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ թե’ Վանաձորով, թե’ Դիլիջանով անցնող Հայաստան-Վրաստան ճանապարը և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.


Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան


Այլընտրանքային երթուղիներ՝


Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան


Հայաստանի ներհանրապետական երթուղի


1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:


ՆԳՆ-ից հայտնում են, որ Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:


"Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են", - ասված է հաղորդագրության մեջ։