23.11.2024
ԱԱԾ-ն՝ Ոսկեպարի, Բերքաբերի և Բաղանիսի սահմանային պահպանության մասին
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ տեղի ունեցած միջադեպին

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին:


Հիշեցնենք, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցները հոգեբանական և ֆիզիկական ճնշում գործադրում շաբաթներ հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանի նկատմամբ, ինչի արդյունքում նա ընկնում է, նրա իքննազգացողությունը վատանում է: