6.05.2025
Գրիգորյանն ու Բոնոն  քննարկեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Բելգիան քննարկում են համագործակցության հեռանկարները պաշտպանության ոլորտում

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:


Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:


Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


 


 

Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան