24.11.2024
Նորվեգիան բարձր է գնահատում ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները. դեսպան
prev Նախորդ նորություն

Թուրքական սոցցանցերում մարդիկ Փաշինյանին անվանում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը»

Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:


«Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:


Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը:


Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում:

Ես այնտեղ եմ լինելու»,- գրել է նա: