20.04.2025
Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին. Ալեն Սիմոնյանի պարզաբանումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է  կատարել Տելեգրամի իր ալիքում.


"Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու. Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ


Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է":


 


 


 

Քանդում են երկրի ամենապաշտպանված բնագիծը. Սրբազան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար