Թշնամու ախորժակը չի փակվելու Տավուշով, շարունակվելու է մինչև Սյունիք, Վարդենիս, Վայոց ձոր
Ամբողջ պետության կառուցվածքի կարգավիճակը դրվել է մի քանի գյուղացու պատասխանատվության տակ, ասելով, որ մնացածները գործ չունեն, սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի խնդիրն է։ Բայց սա ամբողջ պետության վերաձեւման խնդիրն է: Այս մասին Գրողների միությունում հայտարարեց արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:
Նրա խոսքով, դա չի վերջանալու Տավուշով, այլ շարունակվելու է մինչեւ Սյունիք, Վարդենիս, Վայոց ձոր.
"Մենք գիտենք մեր թշնամու ախորժակը, գիտենք՝ ինչպե՞ս է իշխանությունը դրան վերաբերում",- ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, Ալիևն է այսօր մեզ հուշում, թե ինչ անենք:
Իր հերթին, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարելի անտեսել Ալիևի վիրավորանքներն` ուղղված հայությանը և յուրաքանչյուրն իր տեղում պետք է կարողանա օգնել:
«Ուզում ենք, որ շարժումը շատ առարկայական լինի, օրակարգերը ճշգրտվեն։ Սրբազանի հաշտության ոգին ճիշտ հասկանանք, որն է հաշտությունը բոլորիս միջև, առանց ծեծուջարդի, առանց արյան կարողանանք քաղաքական եզրակացության գալ»,-ասաց նա։
Այս պահին Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը՝ մտնելով Պատմության ինստիտուտ և այլ հաստատություններ: