25.11.2024
Օդանավակայանում հացադուլ անող Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը և Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան:


Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:


Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: