4.06.2025
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել փաստաբան Վարազդատ Հարությունյանին. հայտարարություն
prev Նախորդ նորություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը

Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։


«Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-յի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»,- նշված է տարածված հայտարարության մեջ։


Հիշեցնենք, երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր առավոտվանից ամբողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ են իրականացվելու՝ փողոցներ են փակվելու, դասադուլ և գործադուլ է լինելու:


 


 


 

Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյանը ունի պատասխան
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով