24.11.2024
Անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում
prev Նախորդ նորություն

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել փաստաբան Վարազդատ Հարությունյանին. հայտարարություն

Մեկ ժամ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել:


Քիչ անց Հայտարարություն «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է.


«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին, որը ձերբակալման պահին հետում էր խաղաղ անհնազանդության գործողություններին, եւ չլինելով դրա մասնակիցը իրականացնում էր մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ»: