Այդ մարդուն պաշտպանում են իրեն քվե տվողների՞ց. հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը:
Այն վարում է Բագրատ Սրբազանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ Կառավարության շենքում նտած են նրանք, որ թունավորել են մարդկանց մեր երկրում.
«Ամենավերջին խոսքերն են ասում, ատելություն, թշնամություն ոչ միայն իմ մասին, այլ նաեւ ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտացած Հայաստանը, մեր պատկերացրած Հայաստանը։ Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում... Հենց սրա համար է մեր շարժումը, որպեսզի իսկապես լայն կերպով վերանա մեր կյանքից այս ապիկար վիճակը, ամբողջական ու իրական հաշտություն լինի»,- ասաց նա:
Դիմելով Կառավարության շենքը պահող բազմաթիվ ոստիկաններին, Սրբազանը նշեց, թե նրանք պաշտպանում են այն մարդուն, որին ժողովրդի ինչ-որ մաս քվե է տվել.
"Այսինքն, այդ մարդուն պաշտպանում են իրեն քվե տվողների՞ց: Այսքան էլ վախկոտ մարդ կլինի՞»,- հարցադրում արեց նա։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը ցերեկը, հրավիրելով բոլորին երեկոյան հանրահավաքի, ասաց, որ կներկայացնի հետագա անելիքը: